Սիրիան համաձայն է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ պահպանելով միջազգային իրավունքի սկզբունքները․ Սիրիայի նախագահ

Սիրիան դրական է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Սակայն ես համաձայն եմ նման քայլի գնալ միայն այն դեպքում, եթե պահպանվեն միջազգային իրավունքի սկզբունքները։

Այս մասին, Ինչպես հաղորդել Է Al-Ikhbariya-ն, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսի ընտրատեղամասերից մեկում ընտրողների հետ զրույցի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում խնդիրներ ունենալ իր հարևանների հետ, բայց Սիրիան պատրաստ է ընդառաջել Թուրքիային և բարելավել հարաբերությունները նրա հետ որոշակի կանոնների համաձայն: Խոսքը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման մասին է»,- պարզաբանել է Ասադը։

Հունիսի 28-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց Դամասկոսի հետ 2012 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print