Ֆլորիդայի դատարանը չեղարկել է գաղտնազերծված փաստաթղթերի ապօրինի պահման վերաբերյալ Դոնալդ Թրամփի դեմ քրգործը, հայտնում է CNN-ը։
Ըստ իրավաբանների` դա Թրամփի դեմ ամենալուրջ գործն էր։ Թրամփը հայտարարել է, որ հետաքննության ավարտը պետք է լինի առաջին քայլը՝ իր դեմ ուղղված բոլոր գործերը կարճելու ուղղությամբ:
«Ֆլորիդայում անօրինական մեղադրանքների չեղարկումը պետք է լինի միայն առաջին քայլը, որին կհետևի վհուկների որսը դադարեցնելը»,- գրել է Թրամփը իր Truth սոցիալական ցանցում: