Սյունիքում մեքենան ընկել է ձորը

Հուլիսի 16-ին, ժամը 06:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Honda» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա. Ա.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print