Դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվել են։ Այսօր նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն՝ քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը։
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Որոշումն ընդունվել է միաձայն։