«Հանրապետական» կուսակցությունը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինիս նկատմամբ մահափորձ է իրականացվել։ Կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում` ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում: