ՊՆ նախարարն անկանկալ այց է կատարել լեռնային ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:

Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է առավոտյան տողանի շարված նորակոչիկներին, որոնք, ուսումնական փուլն ավարտելով, որպես կրտսեր հրամանատարներ մեկնելու են նախորոշված զորամասեր:

Նախարար Պապիկյանը ժամկետային զինծառայողների հետ զրուցել է զինվորական ծառայության առանձնահատկությունների, ՊՆ-ում ներդրված մի շարք ծրագրերի և ուսումնական կենտրոնի տեսական ու գործնական դասերի կարևորության մասին: Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է ուսումնական կենտրոնում, հետևել շտաբային նոր շենքի շինարարությանը։ Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարեվերջ: Սուրեն Պապիկյանը նաև ծանոթացել է վրանային ավանի կահավորմանը, թիկունքային ապահովմանը:

Պաշտպանության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնական կենտրոնի հրամանատարությանը՝ նորակոչիկների ծառայությունը լիարժեք կազմակերպելու համար:

Ավելի ուշ Սուրեն Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամասերից մեկը, շրջել մասնաշենքերում, ծանոթացել ենթակառուցվածքներին, ընթացող շինարարական աշխատանքներին:
Զորամասի հրամանատարը նախարար Պապիկյանին զեկուցել է անձնակազմի համալրվածության, մարտական պատրաստության ծրագրի, անցկացվող բազմաթիվ վարժանքների մասին: Նախարարը սպայակազմի հետ քննարկել է զորանոցների նորոգման, կահավորման, ուսումնական նոր ենթակառույցների ստեղծման, ինչպես նաև ուսումնական արգելագոտիների ստեղծման հարցեր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print