Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում շարունակվում են շինարարական աշխատանքները, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
«Տարվա երկրորդ կեսին, բավականին դժվարություններով հանդերձ, շինարարությունը որոշակի ժամանակով կանգնել էր, հիմա վերսկսվել է, մինչև տարվա վերջ 13 տունն ամբողջությամբ կավարտենք», – նշել է Ղուլարյանը:
Նրա խոսքով հնարավոր է, որ բարեկարգման աշխատանքները չկարողանան ավարտել այս տարի, ուստի կտեղափոխվի մյուս տարի:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ ֆինանսավորման խնդիր չկա, միջոցներն ամբողջությամբ հատկացված են։