Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային մարզի խորհրդարանը քննարկել է 2023 թվականի ընթացքում արտահաստիքային խորհրդատուների վրա բյուջեից արված ծախսերը: Պարզվել է, որ իշխանությունները նրանց վրա ծախսել են ընդհանուր առմամբ 43,5 մլն եվրո, գրում է Bild թերթը:
Մարզային էկոնոմիկայի, էներգետիկայի և կլիմայի պաշտպանության նախարարությանը տրվել է 3,8 մլն եվրո արժողությամբ 35 պայմանագիր։ Այս գումարը ներառում է 119,000 եվրո, որը հատկացվել է «դաշտային գերմանամկների մոնիթորինգի համար»՝ նրանց բաշխման տարածքը որոշելու նպատակով:
Բացի այդ, նրանք 49,000 եվրո են ծախսել չղջիկների, 39,000-ը՝ սարդերի և բզեզների, 37,000-ը՝ կուղբերի, ավելի քան 250,000-ը՝ երկկենցաղների և սողունների հետ կապված նմանատիպ գործողությունների վրա:
Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թյուրինգիա մարզի իշխանությունները 2,5 միլիոն եվրո են հատկացրել 39 դաշտային գերմանամկներին նոր տարածք տեղափոխելու համար։ Այս կրծողների պոպուլյացիան Գերմանիայում նվազում է 1970-ականներից սկսած, ուստի դրանք հատուկ պաշտպանության տակ են: