Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթը գրեթե 9 ժամով հետաձգվել է

Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթը տեխնիկական պատճառով հետաձգվել է գրեթե 9 ժամով։ Տեղեկությունը հայտնում է Պրիվոլժիեի տրանսպորտային դատախազությունը։

«Նախնական տվյալներով` 2024 թվականի հուլիսի 16-ին Նիժնի Նովգորոդ–Երևան № RWZ-1347 չվերթը հետաձգվել է («Redwings» ավիաընկերություն)։ Չվերթը տեխնիկական պատճառներով ժամը 10։50-ից հետաձգվել է մինչև 19։30 (Մոսկվայի ժամով)»,– ասված է հաղորդագրությունում։

Սպասող ուղևորներին ավիաընկերությունը ծառայություններ կտրամադրի դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան` ներառյալ հյուրանոցում տեղավորելը։

««Ստրիգինո» օդանավակայան է մեկնել Նիժնի Նովգորոդի տրանսպորտային դատախազի օգնականը։ Ուղևորների իրավունքների պահպանումը տրանսպորտային դատախազության հսկողության տակ է»,– հայտնել են գերատեսչությունից։

Չվերթին գրանցվել էր 81 ուղևոր։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print