Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնել են Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվել է մշակած կանեփի 41 թուփ:
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 72 թուփ:
Ըստ տղամարդու՝ կանեփն աճեցնում էր անձնական օգտագործման նպատակով:
Հանգամանքները պարզվում են: