Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ և «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ առաջին անգամ մարզում բացառիկ հնարավորւթյուն է ստեղծվել թանգարանային նմուշները ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է Կապանի երկրագիտական թանգարանում նոր հիմնված վերականգնման-ամրակայման կենտրոն։
«Մեր աջակցությամբ ու «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ առաջին անգամ մարզում բացառիկ հնարավորւթյուն է ստեղծվել թանգարանային նմուշները ուսումնասիրել, վերականգնել ու ամրակայել տեղում․ թանգարանի այս սենյակը վերանորոգվել, կահավորվել ու ապահովվել է անհրաժեշտ սարքավորումներով։
Շուտով հրավիրված համապատասխան մասնագետի կողմից նաև կվերապատրաստվեն թանգարանի աշխատակիցները ՝ անհրաժեշտ աշխատանքները կատարելու համար»,- նշել է մարզպետը։