Պոլիտեխնիկի 600-ից ավելի շրջանավարտ այսօր իր մասնագիտական ուղին շարունակում է ԶՊՄԿ-ում. Արմեն Ստեփանյան

«Շատ հետաքրքրիր բան եղավ․ մի աղջիկ անցնում էր, ասաց՝ ես այլևս ուսանող չեմ, արդեն գործազուրկ եմ։ Մաղթենք մեր բոլոր շրջանավարտներին, որ նրանք շուտափույթ աշխատանք գտնեն և իրենց մասնագիտական որակները ցույց տան աշխատանքի մեջ»,-այս մասին հուլիսի 16-ին, Պոլիտեխնիկի թվով 91-րդ շրջանավարտների ավարտական երեկոյից հետո Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն, Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն համագործակցությունը, որ կա տեխնոլոգիական ամենամեծ բուհի և արդյունաբերական հսկայի միջև, գնալով էլ ավելի է զարգանում։ Պոլիտեխնիկի 600-ից ավելի շրջանավարտ այսօր իր մասնագիտական ուղին շարունակում է կոմբինատում։

«Ես դրանցից մեկն եմ։ Երբ խոսում ենք կոմբինատից կամ հանքարդյունաբերությունից, աշխատանքը հենց հանքի հետ են ասոցացնում, սակայն ոլորտն այնքան մեծ է, տարբեր մասնագիտությունների տեր անձինք են այնտեղ անհրաժեշտ և շատ կարևոր։ Շուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ որքան շատ ունենանք, այնքան ավելի հզոր կլինի մեր արդյունաբերությունը»,-ասաց Արմեն Ստեփանյանը։

Նշենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը երեկոյի հովանավորներից մեկն է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print