Իտալիայի Բարի քաղաքում ՀՀ հյուպատոսական գրասենյակ է բացվել

Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ուրախ է հայտարարել նոր պատվավոր հյուպատոսության բացման մասին Պուլիայի շրջանում։ Այդ մասին ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Այս նոր հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր քայլ է` ուղղված Հայաստանի և Պուլիայի տարածաշրջանի միջև պատմական բարեկամական հարաբերությունների և դարավոր մշակութային, տնտեսական և դիվանագիտական ​​կապերի ամրապնդմանը:

Հյուպատոսական գրասենյակը, որը կգտնվի Բարիի Corso Vittorio Emanuele 30 հասցեում, հանգրվան կհանդիսանա Հայաստանի քաղաքացիների և նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել համագործակցությունը Պուլիայի և Հայաստանի միջև:

Պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը կլինի Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության և գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կոնտակտային անձը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print