Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, հուլիսի 21-ի և 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հուլիսի 18-ի ցերեկային ժամերին կնվազի 4-7 աստիճանով։

Երևանում հուլիսի 18-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում18-23 մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print