ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Սա Բայդենի՝ կորոնավիրուսով վարակվելու երրորդ դեպքն է։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Բայդենի հիվանդությունն ընթանում է մեղմ ձևով: Նա հավաստիացրել է, որ նախագահին նախկինում տրվել են և հիմնական, և ամրապնդող պատվաստումներ․ տեղեկացնում է BBC-ն։
81-ամյա Բայդենը չորեքշաբթի օրը Լաս Վեգասում մասնակցել է նախընտրական միջոցառմանը: Երեկոյան նա պետք է ելույթ ունենար Լաս Վեգասում, սակայն ելույթը չեղյալ է հայտարարվել։
Ժան Պիեռի խոսքով՝ նախագահը կարանտինի մեջ կգտնվի Դելավեր նահանգի իր տանը, բայց միաժամանակ կկատարի աշխատանքային բոլոր պարտականությունները: