Հայաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականի առաջին 5 ամիսներին գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը: Այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինգը։
Նրա խոսքով` համագործակցությունը զարգանում է այնպիսի նախագծերում, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավը», էլեկտրակայանների արդիականացումը։