Հուլիսի 18-ին, ժամը 11:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը. երթևեկությունը միակողմանի փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Գ. Հ.) ․ տուժածներ չկան։
Փրկարարները քարշակել են բեռնատարները և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: