Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ներս մտցնել կասկածելի դեղահաբեր։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները հուլիսի 17-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի հետ համատեղ զննության են ենթարկել կալանավորված անձ Մ․Մ-ի անվամբ քաղաքացուհի Ս․Մ-ի կողմից բերված հանձնուքը։

Զննությամբ ծառայողները հայտնաբերել են հանձնուքում առկա կիսավարտիքի գրպանում թաքցրած, առանց գրառման 3 սպիտակ, կասկածելի դեղահաբ։ 

Ս․Մ-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print