Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար ժելկո Լեժայային ու կազմակերպության այլ աշխատակիցների։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Կարմիր խաչի միջազգային կեմիտեի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրեցին Ռոբերտ Ղուկասյանն ու ժելկո Լեժայան։
Սրանով առավել գործնական, համակարգված ու տեսանելի հիմքերի վրա է դրվում կողմերի համագործակցված աշխատանքը։
Հուշագրի շրջանակներում Սյունիքի մարզպետի աշխատակազմը և ԿԽՄԿ-ն, մասնավորապես, համաձայնության են եկել իրականացնել առողջապահական մի շարք հաստատություններում ենթակառուցվածքային բարելավման ու էներգետիկ դիմակայունությանը նպաստող նախագծեր։
- Բուժակ-մանկաբարձական կետի կառուցում Տեղ համայնքի Արավուս գյուղում։
- Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում 10 առողջապահական հաստատություններում՝ Կապանի, Գորիսի, Մեղրու ԲԿ-ներում, 2 ԱԱՊԿ-ներում, 5 ԲՄԿ-ներում՝ ընդհանուր 335 կիլովատ հզորությամբ։
- Էներգետիկ գեներատորների տեղադրում Կապանի, Սիսիանի, Գորիսի ԲԿ-ներում։
- Կապանի Եղվարդ գյուղի ԲՄԿ-ի տանիքի հիմնանորոգում։