Ուրսուլա ֆոն դեր Լեյենը վերընտրվեց Եվրահանձնաժողովի նախագահ

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ՝ ԵՄ օրենսդիրների քվեարկությունից հետո, հայտնում է CNN-ը։

Փակ գաղտնի քվեարկության ընթացքում ֆոն դեր Լեյենը վերընտրվել է 401 կողմ, 284 դեմ ձայներով։ Նրան անհրաժեշտ էր ավելի քան 360 քվե՝ 720 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ապահովելու համար: Ֆոն դեր Լեյենը, որը ղեկավարում էր հանձնաժողովը Covid-19 համաճարակի և Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից, այժմ նախագահելու է դաշինքը, որում անցյալ ամիս տեղի ունեցած եվրոպական ընտրություններից հետո ռեկորդային թվող մեծամասնություն կազմելով հաղթեցին ծայրահեղ աջ կուսակցությունները։

Ավելի վաղ Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանում ելույթ ունենալիս ֆոն դեր Լեյենը խոստացել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների և արդյունաբերության մեջ, ստեղծել նոր «Եվրոպական պաշտպանական միություն» և պահպանել մայրցամաքի կանաչ անցման ընթացքը:  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print