ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կհանդիպի Ադրբեջանի փոխվարչապետին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստի շրջանակներում։
Նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի կունենա սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների երրորդ նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցեն սահմանազատման հանձնաժողովների երրորդ նիստին»,-նշվում է հաղորդագրությունում։