14 օր տևած Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ավարտվեց: Եզրափակիչ ակորդները հնչեցին հուլիսի 18-ին: Երկու շաբաթ անընդմեջ Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը լեփ-լեցուն էր. հանդիսատեսը վայելեց շուրջ երեք տասնյակ հայ և արտասահմանցի աշխարհահռչակ երաժիշտների կատարումները: Մշակութային կենտրոն դարձած Կապանն այս տարի էլ հայտնվել էր հանրապետական մի շարք լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Փառատոնի մանրամասները` տեսանյութում:
