Ջո Բայդենը հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսին

Ջո Բայդենը քիչ առաջ հայտարարել է, որ լիովին աջակցում է փոխնախագահ Քամալա Հարիսի` որպես դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։

«Սիրելի դեմոկրատներ, ես որոշել եմ չառաջադրվել և իմ ողջ ուժերը կենտրոնացնել մնացած ժամանակում նախագահական պարտականություններիս վրա: Որպես կուսակցության թեկնածու, 2020 թվականին իմ առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարիսին իբր փոխնախագահ: Դա իմ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ուզում եմ հայտարարել իմ լիակատար աջակցությունը Քամալային, որպեսզի նա լինի մեր կուսակցության միասնական թեկնածուն:

Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print