Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագծային փաստաթղթերը Թուրքիայի հետ համաձայնեցման փուլում են։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու նպատակով Բուրաստան և Արաքսավան համայնքների հատվածում պատնեշի կառուցման վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծային փաստաթղթերը թուրքական կողմի հետ համաձայնեցման փուլում են», – ասացին նախարարությունից: