Ողջունում ենք ԵՄ-ի կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Մենք մեծապես ողջունում ենք ԵՄ-ի կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։

Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»,- հայտնել է Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print