Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ին աջակցելու՝ Լիտվայի պատրաստակամությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լիտվայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Առանձնակի կարևորում եմ մեր միջև ձևավորված ջերմ և անկեղծ հարաբերությունները և խորին երախտագիտություն եմ հայտնում Հայաստանի և Լիտվայի հարաբերությունների տեսանելի առաջընթացի գործում Ձեր անձնական ներդրման համար։

Բարձր եմ գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանն աջակցելու գործում Լիտվայի պատրաստակամությունն ու հանձնառությունը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման հաջորդ փուլի ընթացքում Հայաստանի և Լիտվայի միջև բարեկամական հարաբերություններն առավել կզարգանան՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print