Սամանթա Փաուերը ամփոփիչ տեսանյութ է հրապարակել Հայաստան այցից

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստան կատարած երկօրյա այցն ամփոփող տեսանյութ է հրապարակել։

«Հայերի հետ շփվելիս միանգամայն պարզ է դառնում, որ այս պահին ուշադրությունը կենտրոնացած է դիմկայունության կառուցման վրա. սննդի անվտանգության կայունության բարձրացում, կլիմայի փոփոխությունների նկատմամբ կայունության բարձրացում և, իհարկե, էներգետիկ կայունություն, որպեսզի երկիրը էներգիա ստանա ավելի դիվերսիֆիկացված մատակարարներից:

ԱՄՆ ՄԶԳ-ի համար մեծ պատիվ է աջակցել այս ոլորտներից յուրաքանչյուրում գործադրվող ջանքերին:Բայց մենք նաև գիտակցում ենք, որ ցանկանում ենք հարաբերություններն օգնությունից տեղափոխել առևտրի դաշտ: Եվ հենց այդ պատճառով մենք մի շարք նոր հայտարարություններ ենք արել, այդ թվում՝ պետություն-մասնավոր նոր գործընկերության մասին, որը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ժամանակակից և ամուր գործընկերության օրինակ է, որն օրեցօր ամրապնդվում է», – հայտարարել Է Սամանթա Փաուերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print