Քննարկվել է կիբեռհանցագործներին պատասխանատվության ենթարկելու միջոցները

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Վաշինգտոնում կիբեռհանցավորության դեմ պայքարին նվիրված հանդիպմանը 36 երկրների ներկայացուցիչները քննարկել են այն միջոցները, որոնք նպատակաուղղված են տվյալ որլորտում սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակմանը եւ ցանցահեններին պատասխանտվության ենթարկելուն: Տեղեկությունը փոխանցում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

Հայտարարության համաձայն՝ երկրների ներկայացուցիչները «հավաստել են ընդհանուր հանձնառությունը՝ բարձրանելու կոլեկտիվ կայունությունը վիրուս-շորթիչների նկատմամբ»:

Պետությունների իշխանությունները մտադիր են ձեռնարկել միջոցներ «կիբեռհանցագործներին պատասխանատվության ենթարկելու», ինչպես նաեւ նրանց «անվտանգ ապաստաններից» զրկելու նպատակով: Հանդիպման մասնակից երկրները մտադիր են խափանել կիբեռհանցագործների փորձերը շահույթ ստանալու գրոհների իրականացումից եւ ակտիվացնել առկա սպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակումը:

Կիբեռհանցագործների դեմ պայքարի թեմայով առաջին նման հանդիպումը Վաշնգտոնն անցկացրել Է 2021 թվականի հոկտեմբերին առցանց ձեւաչափով՝ շուրջ 30 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print