ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 12։26-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 17-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ZIL» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1984 թ․) և «HOWO» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1964 թ․) մակնիշների բեռնատարները․ «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վնասել գազի խողովակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ZIL» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print