Կառավարությունը չի կարողանում պետական ծրագրերում ավելացնել տեղական քարերի օգտագործումը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Արմենիան՝ հղում անելով Փաշինյանի՝ ԱԺ-ի ելույթը։
«Երբ մենք ուզում ենք տեղական քարերի օգտագործումը պետական ծրագրում ավելացնենք, ինչը և՛ որակի հարց է լուծում, և՛ տնտեսության, պարզվում է` քարերի երկիր Հայաստանում քար չկա»,– ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով շինանյութերի շուկայում տիրող իրավիճակին Փաշինյանը նշեց, որ խնդիրը ծագել է այն ժամանակվանից, երբ Հայաստանի հանքերը բաժանվել են իրար մեջ`«մեջ–մեջ են արվել», ու որքան էլ ՀՀ ներկայիս իշխանությունը փորձում է պայքարել նման երևույթների դեմ, բայց տարիներ առաջ ծագած խնդիրների հետևանքներն առ այսօր մնում են չհաղթահարված։