Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։

Այդ մասին ռուսական tass.ru-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար և այդ նպատակով ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print