Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն  գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:

Օրենքի ընդունումից հետո  գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է  850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։

Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք  գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և  30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները,  դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:

Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, info@competition.am էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print