Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում, նա անհետացել է։ Այս մասին տեղեկություն է տարածել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Աղջիկը սահմանը հատել է հուլիսի 22-ին՝ ժամը 20:00-ին մոտ։ Հայաստանից դուրս չի եկել՝ ըստ սահմանապահ ծառայության տվյալների։ Այս համարն ակտիվ է եղել՝ +380 (99) 702 31 82, բայց վերջին անգամ դրանից ազդանշան է գնացել երկուշաբթի օրը։
Խնդրանք, Սոլոմիյայի մասին ցանկացած տեղեկություն փոխանցել նրա մորը՝ Ալեքսանդրա Լոզինսկայային, հեռ. +380 96 911 57 49»,-գրել է Մարտիրոսյանը։