Fitch վարկանշային գործակալությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին։
Ըստ Fitch-ի՝ համապարփակ խաղաղության համաձայնագիրը դժվար է լինելու՝ պայմանավորված Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով միջանցք ունենալու, նաև Սահմանադրությունը փոխելու պահանջով, որին քաղաքականապես համաձայնելը դժվար կլինի։
«Մեր բազային գործը չի ներառում հակամարտության սրում, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են ներկայություն ունենալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ»,- նշում է գործակալությունը:
Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին՝ նշելով․ «Ըստ երևույթին, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացել են, երբ Հայաստանը դադարեցրել է մասնակցությունը և բյուջետային վճարումները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` միաժամանակ զորավարժություններ անցկացնելով ԱՄՆ հետ:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է»:
Fitch-ը չի ակնկալում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ ԵՄ-ի երկրորդական պատժամիջոցներ, և ակնկալում է, որ Հայաստանի ֆինանսական հատվածը կկատարի Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցները: