Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հավելելով, որ երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ և այլ երկրների օտարերկրյա դեսպաններ։
Հաղորդվում է, որ երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է բազմաթիվ իրանական լրատվամիջոցների և հեռուստատեսությունների միջոցով։