Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս եկան մարմնամարզության առանձին վարժությունների եզրափակիչ:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` Փարիզի Bercy արենայում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.666 միավոր և 7-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Իսկ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում արժանացավ 14.733 միավորի և կրկին 7-րդ եզրափակիչում է:
Եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին:
Ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականից իրենց ելույթներն ավարտեցին լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: Երկուսն էլ չհաղթահարեցին որակավորման փուլի արգելքը:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1196564