Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 2-ից սկսած մարզում իրականացվում են չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ։
«ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնում են, որ նոյեմբերի 2-ից սկսած (մի քանի օր շարունակ) Սյունիքի մարզի Քարաշեն եւ Խնձորեսկ գյուղերի տարածքում կիրականացվեն չպայթած արկերի վնասազերծման աշխատանքներ, որոնց հետեւանքով լսելի կլինեն պայթյունների ձայներ»,-նշվում է հաղորդագրության մեջ՝ բնակիչներին խնդրելով խուճապի չմատնվել։