Հայտնի է Իրանի առաջին փոխնախագահի անունը

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

73-ամյա Մոհամմադ Ռեզան բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը որպես առաջին փոխնախագահ աշխատել է Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ է նշանակվել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով:

Նա նաև եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր և ներկայացրել է Թեհրանը:

Ներկայում նա Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի և Նպատակահարմարության խորհրդի անդամ է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print