Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 29-ին` ժամը 00:37-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում Volkswagen մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել, մոտեցրել շտապօգնությանը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print