Փրկարարները Սյունիքում վատառողջ քաղաքացուն իջեցրել են սարից

Հուլիսի 29-ին, ժամը 06:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորայք գյուղին հարակից սարալանջից վատառողջ քաղաքացուն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ն. Պ.-ին (ծնված 1980 թ.) փրկարարական ավտոմեքենայով սարից իջեցրել (մոտ 7 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print