Հայաստանը հաստատեց` վաղը կհանդիպեն Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատեց` վաղը կհանդիպեն Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները՝ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:

«Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունում:

Հիշեցնենք` Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը նախատեսված էր հուլիսի 3-ին, սակայն թուրքական կողմը հրաժարվել էր հանդիպումից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print