Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 հազար բեռնատար է կուտակվել։ Տեղեկությունը հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։
Հուլիսի 29-ի առավոտվա տվյալներով՝ էլեկտրոնային հերթում գրանցվել է 2734 բեռնատար, որոնցից 847-ը՝ հայկական համարանիշներով։