Մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակին մեղադրանք է ներկայացվել. նա կմնա արգելանքի տակ

Փոքր Վեդիի մանկապարտեզում սանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով ձերբակալված դաստիարակը շարունակում է գտնվել արգելանքի տակ: Այս մասին Սյունիք ՀԸ-ն տեղեկացավ կոմիտեից:

Դաստիարակին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը:

Երեխայի մայրը ճանաչվել է տուժողի օրինական ներկայացուցիչ, նա և մանկապարտեզի տնօրենը հարցաքննվել են։

ՔԿ-ից հայտնեցին, որ մանկապարտեզում այլ նմանատիպ դեպքի վերաբերյալ այս պահի դրությամբ քննությամբ դեռևս տվյալներ չեն ստացվել, սակայն այդ ուղղությամբ քննություն իրականացվում է, նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քրեադատավարական կարգով համապատասխան ընթացք կապահովվի։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print