Ինչ իրավիճակ է Հայաստանի աշխատաշուկայում հուլիսի 1-ի դրությամբ

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) ներկայացրել է Հայաստանի աշխատաշուկայի իրավիճակը 2024թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ.

  • ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 62.5 հազար մարդ,
  • ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 45.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,
  • ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.5 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 6458 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 684-ը նոր ստեղծված աշխատատեղ է,
  • Աշխատանքի է տեղավորվել 6689 աշխատանք փնտրող (3824-ը՝ կին, 1444-ը՝ երիտասարդ, 80-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ),
  • Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 11342 գործազուրկի կարգավիճակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print