«Դավիթբեկյան խաղերը» ավարտվեցին: Արդեն երրորդ տարին անընդմեջ հանրապետության տարբեր վայրերից Կապան են գալիս 100-ից ավելի պատանիներ՝ մասնակցելու ռազմամարզական ամենամասշտաբային մրցույթին: Մարզական ճամբարում 7 օր նրանք մրցում են պատմության, հավատքի, հայրենաճանաչության թեմաներով, չափում ուժերը տարատեսակ մարզաձևերում: Խաղերի գլխավոր հովանավորներից է ԶՊՄԿ-ն։ Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում:
