Փարիզ-2024. լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս մնաց հետագա պայքարից

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում լողի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը պայքարն ավարտեց 56-րդ տեղում: 100 մետր ազատ ոճում որակավորման փուլին մասնակցում էր 79 լողորդ: Կիսաեզրափակիչ դուրս եկան 16-ը, եւս երկու մարզիկ պահեստային է:

Լավագույն արդյունքը 47.57 վայրկյանով գրանցեց Փարիզի Օլիմպիական խաղերում 4×100 ազատ ոճում ԱՄՆ թիմի կազմում ոսկե մեդալ նվաճած Ջեք Ալեքսին:

100 մետր ազատ ոճի որակավորման փուլում Բարսեղյանը գրանցել էր 51.54 վայրկյան արդյունք:

Արթուր Բարսեյանն ավարտեց պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերում: Տոկիոյի Օլիմպիական խաղերում նույն լողաոճում Բարսեղյանը ցույց էր տվել 49.78 վայրկյան արդյունքով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print