Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ադրբեջանի հարավային սահմաններին հարող տարածքներում սկսվել են հատուկ նշանակության ուժերի զորամասերի զորավարժությունները։
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկացմամբ զորավարժություններն անց են կացվում հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաևի գլխավորությամբ։
Զորավարժություններում ներգրավված ռազմաօդային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումները կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։