Դոլարն ու ոսկու գինն աճել են, ռուբլու փոխարժեքը՝ նվազել

ՀՀ կենտրոնական բանկից  տեղեկացնում են, որ հուլիսի 30-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 388.38 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 4.49 դրամ:

Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 0.71 դրամով և կազմել 420.73 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 438.45 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 1.36 դրամով և կազմել 499.22 դրամ:

Բանկի կողմից սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները. Ոսկու (XAU) գինն աճել է 118.43 դրամով և կազմել 29856.96 դրամ: Արծաթի (XAG) գինն աճել է 5.46 դրամով և կազմել 351.38 դրամ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print