Կառավարությունը նախատեսում է ՄԻՊ-ի գրասենյակի բյուջեն 70 մլն դրամով ավելացնել․ «Հրապարակ»

Կառավարությունը նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն 2023-ին 70 մլն դրամով ավելացնել։ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 612 մլն 307 հազար դրամ գումար։ Ավելին` նախատեսվում է վերանորոգել ՄԻՊ գրասենյակը՝ 24 մլն դրամով։ Մինչդեռ նույն կառավարությունը 2021-ին ցանկանում էր վերացնել օրենքի այն դրույթը, որով սահմանվում էր, որ ՄԻՊ աշխատակազմին տրամադրվող բյուջեն չի կարող ավելի պակաս լինել, քան նախորդ տարի, եւ ուզում էին կրճատել ՄԻՊ-ի ֆինանսավորումը: Իսկ այդ դրույթը ՄԻՊ-ին անկախության երաշխիք էր տալիս եւ բացառում ֆինանսական կախվածությունը կառավարությունից։

Թաթոյանի օրոք նույնիսկ ՄԻՊ աշխատակազմի մեքենաները կրճատեցին` այն դեպքում, երբ օմբուդսմենը մշտապես սահման ու Արցախ էր մեկնում, փաստահավաք աշխատանք կատարում, ինչն անում է նաեւ հիմա, երբ թողել է ՄԻՊ-ի պաշտոնը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print