Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին էսկալացիայից խուսափելու համար ցուցաբերել զգուշություն, խուսափել ռազմական հռետորաբանությունից, կենտրոնացնել ջանքերը՝ գտնելու փոխընդունելի լուծումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ու զարգացմանը։
«Մոսկվան հանդես է գալիս Երևանի ու Բաքվի միջև վիճահարույց բոլոր հարցերի շտկման տեսանկյունից՝ բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը:
Նա նշել է, որ այս ամենի համար ճանապարհային քարտեզ է համարվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: